ԿԲ նախագահ․ Չաշխատող վարկերը կարող են հասնել մինչեւ 10%-ի

15.12.2020 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ #վարկեր
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է, որ վարկերի վերադարձելիության հետ կապված որոշ մտահոգություններ են առաջացել։

«Տնտեսությունն այս տարին սկսեց կորոնավիրուսի համավարակով, հետո, դժբախտաբար, անցանք պատերազմի, այժմ անորոշության փուլում ենք՝ մարդկանց սպասումների հետ կապված։ Վերադարձելիության հետ կապված խնդիրներ կարող են լինել, հարցը անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, բանկերի հետ ամենօրյա աշխատանքային ռեժիմով ենք շփվում՝ վարկերի, ավանդների եւ դրանց շարժերի հետ կապված»,- ասել է նա։

Մարտին Գալստյանը նշել է, որ չաշխատող վարկերի վերաբերյալ հրապարակված վերջին թիվը 6,7% է, եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ այն կարող է հասնել 10%-ի։

«Այս գնահատականը ծնվել է հետազոտության արդյունքում, բայց այս պահին, ֆինանսական կայունության տեսանկյունից, էական ռիսկեր չենք տեսնում։ Կարծում ենք, կապիտալը բավարար է՝ կլանելու հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ»,- ասել է ԿԲ նախագահը։
Դիտում՝ 2201
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW