Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ֆինանսա-բանկային ոլորտը ներկայացնող## ավելի քան 25 կազմակերպություններ կմասնակցեն մայիսի 2-4-ն Երեւանում կայանալիք “Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ Expo-2008” միջազգային ցուցահանդեսին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են LOGOS EXPO Կենտրոնում, ցուցահանդեսում կգործեն հետեւյալ բաժինները. բանկային գործ; իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար բանկային ծառայություններ; հիփոթեքային վարկավորում; փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում; սպառողական էքսպրես-վարկավորում; ավտովարկավորում; ֆինանսական խորհրդատվություն; ներդրումների կառավարում; ապահովագրություն; ռիելթորական եւ գնահատման ծառայություններ; աուդիտորական ծառայություններ:Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի Բանկերի Միության, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության աջակցությամբ: Tweet Դիտում՝ 6622