«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաքի ընթացքում հանգանակվել է ավելի քան $4.5 մլն գումար։ Դեկտեմբերի 6-ի միջոցառումը փոխարինում էր ՔՈԱՖ-ի ամենամյա գալա երեկոյին, որն ավանդաբար անցկացվում էր Նյու Յորքում։Հիմնադրամում նշել են, որ գումարը ծառայելու է Հայաստանի 64 գյուղերում կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական հրատապ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաեւ Լոռու մարզում գերժամանակակից ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությանը։ «Հավաքված գումարն օգտագործվելու է նաեւ Արցախից տեղահանված եւ ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների համար տիպարային տների կառուցման համար»,- նշել են ՔՈԱՖ-ում։ 01.12.2020 | 16:49 «Շուռ տանք սարերը». ՔՈԱՖ-ը դրամահավաք է կազմակերպում ՔՈԱՖ-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենն իր ուղերձում ընդգծեց Հայաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում ՔՈԱՖ-ի առաքելությունը հրատապ խնդիրներին ծառայեցնելու անհրաժեշտությունը․ «Ճգնաժամի կառավարումը ՔՈԱՖ-ի ԴՆԹ-ն է։ Այսօր էլ նման հրամայականի առջեւ ենք կանգնած․ Արցախից տեղահանված 40,000 հայ մնացել է անտուն։ Խնդիրը լուծելու համար մենք պետք է նախորդ տարի հավաքագրված 6 միլիոն դոլարի նշաձողն այս տարի բարձրացնենք 20 միլիոն դոլարի։ Պետք է կացարաններով ապահովենք մարդկանց, որ խուսափենք 1988 թ. երկրաշարժից հետո վագոն-տնակներում տասնամյակներով ապրողների ճակատագրից»։ «Արդեն երկու տասնամյակ է՝ ՔՈԱՖ-ը Հայաստանի գյուղերի զարգացման առաջամարտիկն է, այժմ էլ հանձն է առել փոքր-ինչ թոթափելու Արցախի վրա հարձակման հետեւանքով մարդկանց առջեւ ծառացած խնդիրների բեռը։ ՔՈԱՖ-ը նախատեսում է ժամանակավոր կացարանով ապահովել ու իր ծրագրերի մեջ ներգրավել շուրջ 2000 փախստականի։ Ժամանակավոր կացարաններով ապահովելուց հետո ՔՈԱՖ-ը ձեռնամուխ կլինի մշտական բնակարանով ապահովելլու նրանց, ովքեր չեն կարող վերադառնալ Արցախ։ Այդ մարդկանց համար հասանելի են լինելու ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 7373