Համաշխարհային բանկային համակարգի եկամուտի ընդհանուր կորուստը 2000-2024թթ. կարող է կազմել $1,5 տրլն-ից մինչեւ $4,7 տրլն, ինչը համարժեք է կես տարվա ոլորտային եկամուտին:Ինչպես հաղորդում է Banki.ru պորտալը, այս մասին նշված է միջազգային բանկային շուկայի վերաբերյալ McKinsey-ի տարեկան զեկույցում:Ճգնաժամից դուրս գալու համար բանկերը ստիպված կլինեն լրջորեն վերանայել իրենց բիզնես մոդելները եւ հնարավորինս արագ արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին:McKinsey-ի բազային սցենարը նախատեսում է, որ անվերադարձ կորուստները կհասնեն $3,7 տրլն-ի: Բանկերի սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) կշարունակի նվազել. 2019թ. 8,9%-ից մինչեւ 4,9% 2020թ. եւ մինչեւ 1,5% 2021թ.: Նախաճգնաժամային ROE մակարդակին վերադառնալու համար բանկերը ստիպված կլինեն գործել արագ, ընդորում շատ ավելի բարդ պայմաններում, քան անցած տասնամյակում: 09.12.2020 | 12:06 Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումները» 2021 թվականի համար McKinsey-ի կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին եւ տարիներին բանկերը կբախվեն խնդիրների երկու ալիքների հետ. սկզբից կսկսվեն լուրջ կորուստներ վարկերի մասով, որոնք, հավանաբար, կպահպանվեն մինչեւ 2021-ի վերջ: Այնուհետեւ համաշխարհային տնտեսության զսպված վերականգնման ֆոնին բանկերը կբախվեն այնպիսի գործոնների հետ, որոնք լրջորեն կսպառնան իրենց ընթացիկ գործունեությանը, եւ այս իրավիճակը կարող է տեւել մինչեւ 2024թ.: Զգալիորեն կբարձրանա թվային կապուղիների եւ լուծումների դերը, բանկերը մեծ ուշադրություն կդարձնեն զանգերի կենտրոնների եւ հեռավար գրասենյակների զարգացմանը: Համավարակի եւ հաջորդ տարիներին սպասվող նոր իրականության պայմաններում բանկերը կմտածեն իրենց ռիսկերի կառավարման գործառույթը ուժեղացնելու մասին՝ դրան ադապտացնելով հաճախորդներին օգնելու, խնդրահարույց իրավիճակներն ավելի վաղ փուլում հասկանալու ռազմավարությունները, եւ կընդլայնեն այն լուծումների ընտրանին, որը կօգնի հաճախորդներին դուրս գալ ճգնաժամային վիճակից: Tweet Դիտում՝ 2902