Կոստինը խոսել է ԵԱՏՄ-ում միասնական վճարային միջավայրի ստեղծման մասին

04.12.2020 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
# ՎՏԲ #Անդրեյ Կոստին #ԵԱՏՄ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին անհրաժեշտ է ստեղծել ազգային արժույթների հաշվարկով միասնական վճարային միջավայր:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից կազմակերպած առաջին Եվրասիական համագումարի շրջանակում:

«Մենք տեսնում ենք, որ ռուբլին աստիճանաբար դառնում է հիմնական հաշվարկային միջոց եւ խնդիրը, որն այսօր դրված է օրակարգում՝ ազգային արժույթների հաշվարկով միասնական վճարային միջավայրի ստեղծումն է»,- ասել է նա:

«Միաժամանակ, պարտադիր չէ սպասել մինչեւ մենք ամբողջությամբ կկառուցենք ճարտարապետությունը օրենսդրության ոլորտում: Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, եւ բանկերը հիմնականում կարող են հանդես գալ որպես տնտեսական զարգացման եւ ինտեգրման լոկոմոտիվ»,- ավելացրել է ՎՏԲ-ի ղեկավարը:

Կոստինը նաեւ նշել է, որ միության մասնակից երկրների միջեւ աստիճանաբար ձեւավորվում է փոխառությունների միասնական շուկա:

«ԵԱՏՄ երկրներն ու ընկերությունները գնալով ավելի շատ են հետաքրքրված նրանում, որպեսզի իրենց պարտատոմսերը տեղաբաշխեն ռուբլով: Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ բոլոր երկրներից ռուբլով դրույքներն ամենացածրն են»,- ասել է նա, հավելելով, որ նման ֆինանսավորում իրականացվել է Ղազախստանի եւ Բելառուսի, ինչպես նաեւ մի շարք մասնավոր ընկերությունների կողմից:
Դիտում՝ 5917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW