EasyDMARC-ը Հայաստանում ամենամեծ հրեշտակային ներդրումն է ստացել

02.12.2020 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#EasyDMARC #BANA #Angel Investment Club of Armenia
Հայաստանում հիմնադրված EasyDMARC ընկերությունը ստացել է ամենամեծ հրեշտակային ներդրումը։

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA - Business Angel Network of Armenia) նախաձեռնել եւ առաջնորդել է գործարքը, որին միացել են նաեւ Պիկսարտ (PicsArt) ընկերությունը եւ Հայաստանի Հրեշտակ Ներդրողների ակումբը (Angel Investment Club of Armenia)։

«Այս ներդրումը շատ կարեւոր ձեռքբերում է մեր ստարտափի համար, քանզի այն նոր հնարավորություններ է տալիս ընդլայնել մեր օգտատերերի բազան եւ տարածել էլեկտրոնային նամակների անվտանգության զարգացման նախաձեռնությունները մինչեւ 2022 թվականը։ Մեր առաքելությունն է դարձնել էլեկտրոնային նամակագրությունը անվտանգ եւ հասանելի հնարավորինս մեծ թվով կազմակերպությունների եւ անհատների համար»,- նշել է ընկերության համահիմնադիր եւ տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ավագ Առաքելյանը նշում է, ։


«EasyDMARC-ը 2019թ. սկզբին մասնակցել է ԲԱՆԱ-ի կողմից ղեկավարվող Բիլայն Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլին։ Այդ պահից սկսել ենք ակտիվ աշխատել թիմի հետ, եւ երբ թիմը արդեն պատրաստ էր ստանալ ներդրում, մեկնարկել ենք ներդրումային գործընթացը։ Մենք համոզված ենք, որ EasyDMARC-ը դառնալու է Հայաստանի ամենահաջողակ ստարտափներից մեկը, որը արդեն իսկ արագ տեմպերով նվաճում է համաշխարհային շուկան։ Վստահաբար նման կազմակերպությունների թիվը աճելու է Հայաստանում։ Շատ ուրախ ենք, որ ներդրմանը մասնակցել են նաեւ միջազգային ներդրողներ, ովքեր մասնագիտացված են այս ոլորտում»,- իր հերթին ասել է ԲԱՆԱ-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը։

 EasyDMARC-ը պլատֆորմ է, որը օգնում է ընկերություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումներից, բարելլավում է նամակների հասցեագրման արդյունավետությունը, ինչպես նաեւ տրամադրում է մի շարք անվճար ծառայություններ դոմենների ստուգման եւ ռիսկերի գնահատման համար։
Դիտում՝ 2234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai