Դավիթ Նահապետյանն առաջադրվել է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում
01.12.2020 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Դավիթ Նահապետյանը ԿԲ-ում աշխատում է 2006-ից մինչ այսօր: 2006-2015թթ. եղել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2015-2017թթ. ԿԲ աշխատակազմի ղեկավար, 2017-ից մինչեւ օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ:
Թեկնածուն հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադառնալով այն ոլորտներին, որտեղ տեսնում է իր առաջնահերթ ներգրավվածությունը՝ ասել է, որ ֆինանսական համակարգի կարգավորման մասով որպես առաջնահերթություն դիտարկում է ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը:
«Այսօր Հայաստանի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է՝ մոտ 84%: Ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ՝ ԿԲ-ի խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի՝ ֆինանսական համակարգի այլ հատվածների, հատկապես կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման եւ զարգացման նպատակով»,- նշել է Դավիթ Նահապետյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: