ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան
01.12.2020 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես նշել են բանկում, ակցիայի ավարտին 10 շահողների ավանդների տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի՝ սահմանվելով 20%:
Ավանդը ձեւակերպվում է տարեկան 10% տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով: Ավանդի գումարի առավելագույն սահմանաչափը, որի նկատմամբ կկիրառվի 20% տոկոսադրույք, կազմում է 10 մլն դրամ: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում 20% տոկոսադրույքը չի կիրառվում, իսկ տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդատեսակի համար բանկում գործող ստանդարտ պայմաններով:
Յուրաքանչյուր հաճախորդ կարող է մասնակցել ակցիային միայն մեկ ավանդով:
Ավանդների տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20% դեպքում՝ 19.95% : Տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում են նաեւ «Պրոգրես», «Հարմարավետ» եւ «Սոցիալական» ավանդները՝ տվյալ ավանդատեսակների համար բանկում գործող պայմաններով:
Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեւակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: