Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

26.11.2020 | 19:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #էկոնոմիկայի նախարար
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Վահան Քերոբյանը:

Հրամանագրերի համար հիմք են հանդիսացել վարչապետի առաջարկությունները:

Վահան Քերոբյանը «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիրն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք էր սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում հանդիպել էր նաեւ Վահան Քերոբյանի հետ:
Դիտում՝ 8837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW