$10 մլն՝ Կոմիտասի պողոտայում վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան կառուցելու համար

26.11.2020 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Պապիկյան #Երեւան #ներդրումներ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել $10 մլն-ի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ծրագրի իրականացումից հետո Երեւանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին եւ Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին:

Ծրագրով նախատեսված $10 մլն-ից $1 մլն ուղղվելու է ամֆիթատրոնի ու շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը եւ այլ աշխատանքների իրականացմանը:

Նախարարը նաեւ նշել է, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում եւ այստեղ ներդրումների կարիք կա: Ակնկալվում է շուրջ 250 ժամանակավոր և 300 մշտական աշխատատեղի ստեղծում:
Դիտում՝ 3069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai