“Գազպրոմի” տնօրենների խորհուրդը կքննարկի ԱՊՀ երկրների համար գազի գնագոյացման հարցերը

23.04.2008 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Գազպրոմ” ԲԲԸ տնօրենների խորհուրդն այսօր կքննարկի ԱՊՀ եւ Բալթյան երկրներ## մատակարարվող գազի գնագոյացման հարցերը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես այսօր գրում է “Կոմերսանտ” թերթը, “Գազպրոմի” կողմից արտահանվող գազի գներն աճում են ավելի արագ, քան նախատեսում էր ընկերությունը. նախնական գնահատականներով, այս տարի “Գազպրոմը” կգրանցի արտահանման հասույթի քառապատիկ աճ:

Ներկայումս “Գազպրոմը” 1000 խորանարդ մետր գազը Հայաստանին վաճառում է $165-ով:

Վկայակոչելով “Գազպրոմի” տնօրենների խորհրդի նիստի համար նախապատրաստված նյութերը, “Կոմերսանտը” գրում է, որ “այդ գինը չի նախատեսվում բարձրացնել մոտակա երեք տարիներին”:

Դիտում՝ 5698

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW