Աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակում ամերիկյան հայտնի «Global Finance» ամսագիրը 2020 թվականին, չորրորդ տարին անընդմեջ, Արդշինբանկը ճանաչել է որպես Հայաստանի ամենահուսալի բանկը:«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվում է բանկի գործունեության այնպիսի կարեւոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են Moody's, Standard & Poor' s եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալություններից առնվազն երկուսի կողմից արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշների վերլուծության արդյունքները եւ աշխարհի 112 երկրների 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների վերլուծության ցուցանիշները:Ըստ ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջարրապուտոյի՝ 2020 թվականի ընթացքում աշխարհը տառապել է COVID-19 համավարակից եւ տնտեսական ակտիվության կտրուկ անկումից, ինչն էապես ազդել է բանկերի վարկունակության վրա: «Global Finance»-ի կողմից կազմված վարկանիշները ընկերությունների, ներդրողների եւ անհատների կողմից կօգտագործվեն առաջին հերթին բանկերի հարաբերական անվտանգության գնահատման համար, որոնց հետ նրանք կորոշեն համագործակցել: «Մենք բարձր ենք գնահատում միջազգային մակարդակով մեր հաջողությունների ճանաչումը։ Համաշխարհային ճգնաժամի ընթացքում, երբ համաճարակի պատճառով բոլորս հայտնվեցինք նոր իրականության մեջ, Արդշինբանկը հետագայում եւս կշարունակի գնալ հուսալիության, ծառայությունների որակի եւ ֆինանսական հաջող արդյունքների ճանապարհով»,- իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկը ճանաչել էր 2020թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»: «ՀՀ տարվա լավագույն բանկ» 2020թ.-ին Արդշինբանկը ճանաչվել էր նաեւ Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել էր որպես 2020թ. «Տարվա գործարք» Եվրոպայում: Tweet Դիտում՝ 12388