Երաշխավորված ավանդների սահմանաչափերը կբարձրանան

24.11.2020 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երաշխավորված ավանդներ
Evocabank-ը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց բանկային ավանդները սկսած դեկտեմբերի 1-ից կերաշխավորվեն ավելի մեծ սահմանաչափերով։

Մասնավորապես՝ դեկտեմբերի 1-ից կգործեն ավանդների երաշխավորման նոր սահմանաչափեր`

- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է  (նախկին 10 մլն-ի փոխարեն):

- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է (նախկին 5 մլն-ի փոխարեն):

- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 16 մլն դրամով (նախկին 10 մլն-ի փոխարեն),

- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի (նախկին 5 մլն-ի փոխարեն) եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Նոր սահմանաչափերը կտարածվեն նաեւ 2020թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ավանդային պայմանագրերի վրա։

Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների, իսկ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների:

Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
Դիտում՝ 7772
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai