Evocabank-ը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց բանկային ավանդները սկսած դեկտեմբերի 1-ից կերաշխավորվեն ավելի մեծ սահմանաչափերով։Մասնավորապես՝ դեկտեմբերի 1-ից կգործեն ավանդների երաշխավորման նոր սահմանաչափեր`- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է (նախկին 10 մլն-ի փոխարեն):- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է (նախկին 5 մլն-ի փոխարեն):- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 16 մլն դրամով (նախկին 10 մլն-ի փոխարեն),- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի (նախկին 5 մլն-ի փոխարեն) եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:Նոր սահմանաչափերը կտարածվեն նաեւ 2020թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ավանդային պայմանագրերի վրա։Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների, իսկ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների:Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը: Tweet Դիտում՝ 8136