Երեւան /Մեդիամաքս/. “Հայփոստ” հայաստանյան փոստային օպերատորն ու Microsoft## ընկերությունն այսօր Երեւանում համագործակցության համաձայնագիր են ստորագրել:“Ունենալով Հայաստանում սպասարկման ամենամեծ ցանցը, “Հայփոստը” Microsoft–ի հետ համագործակցության ընթացքում կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների նորույթների ներդրմանը, եւ դա թույլ կտա բարձրացնել մեր կողմից տարամդրվող ծառայությունների որակը”,- ասել է “Հայփստ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա ընդգծել է Microsoft-ի հետ համագործակցելու կարեւորությունը` նշելով, որ դա կօգնի սպասարկման ունիվերսալ կետերի ստեղծման` “Հայփոստի” ծրագրերին, որտեղ հաճախորդներին կտրամադրվի փոստային եւ բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ:Microsoft-ի հայաստանյան ներակայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը հայտնել է, որ համագործակցության շրջանակներում “Հայփոստը” կկարողանա օգտագործել Microsoft-ի առաջավոր տեխնոլոգիաները, “Հայփոստի” աշխատակիցների համար կկազմակերպվեն վերաորակավորման ծրագրեր եւ սեմինարներ:Գրիգոր Բարսեղյանը հայտնել է, որ համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով` եւս 1-2 տարով երկարացնելու հնարավորությամբ: Tweet Դիտում՝ 6601