Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների եւ վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:Արայիկ Հարությունյանի նշել է, որ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով եւ մինչեւ հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթեւան մնացած քաղաքացիներին: Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթեւան մնացած եւ ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարեսկզբից դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաեւ աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Tweet Դիտում՝ 1414