ՀԲ-ն $12 մլրդ է հատկացնում պատվաստանյութ գնելու եւ մատակարարելու համար

23.11.2020 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #կորոնավիրուս
Համաշխարհային բանկը (ՀԲ) $12 մլրդ է հատկացրել կորոնավիրուսի բուժման համար պատվաստանյութեր, թեստեր ու դեղորայք գնելու եւ 112 երկրների բնակիչների շրջանում բաշխելու համար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԲ նախագահ Դեւիդ Մելպասը (David Malpass) G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը։ Նա հավելել է, որ իր կողմից ղեկավարած կառույցը պատրաստվում է եւս $4 մլրդ հատկացնել այդ նպատակով։

Տրամադրվող միջոցները հանդիսանում են ՀԲ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարին ուղղվող $160 մլրդ չափով փաթեթի մի մասը։  



«Մենք ունենք 112 երկրներում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակին արձագանքման ծրագրեր եւ օգտագործում ենք արագացված մեխանիզմ, որն այսօր հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ եւս 12 մլրդ-ի՝ պատվաստանյութ գնելու եւ մատակարարելու համար։ ՀԲ կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան աշխատում է հավելյալ $4 մլրդ ներդնելու ուղղությամբ՝ պատվաստանյութերի եւ պատվաստման ծրագրերի համար անհրաժեշտ միջոցների պատրաստման եւ տարածման համար»,- նշել է Դեւիդ Մելպասը։
Դիտում՝ 4672

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW