Կառավարությունը հաստատել է արցախահայությանն աջակցելու 2-րդ միջոցառումը

22.11.2020 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #սոցիալական աջակցություն
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը:

Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն վերը նշված տարածքների համայնքների հաշվառում եւ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:


Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։

Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու:

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ 2020-ի դեկտեմբերի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվեու է Հայփոստի եւ Արցախփոստի միջոցով:

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով:
Դիտում՝ 1683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai