Հայաստանում գտնվող արցախցիներին միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի
17.11.2020 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ auroraprize.com

Արցախից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68 000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին եւս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե քաղաքացին Հայաստանում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15 000 դրամի չափով:
Աջակցությունը կտրամադրվի նաեւ այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր է լինելու ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով: Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը եւ մանրամասները:
«Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: