Ատոմ Ջանջուղազյան. 2021-ի բյուջեն ուղղված է վերականգնման ապահովմանը

17.11.2020 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #բյուջե
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասել է, որ «մենք այլընտրանք չունենք, քան ունենալ պետական կայացած ինստիտուտներ եւ ունենալ ամուր հենք հանդիսացող տնտեսական կառուցվածք»:

Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նախարարը հիշեցրել է, որ նույնիսկ մինչեւ պատերազմական գործողությունները՝ 2020-ն առանձնացել է նախորդ տարիների բյուջեներից:

«Ցավոք, համավարակը շարունակվում է մնալ արդիական խնդիր եւ շատ է քննարկվել 2-րդ ալիքի ազդեցության հակազդման անհարժեշտությունը:

Այս պայմաններում 2021-ի համար մենք նախագծել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը խորը անկման եւ վերականգնման դեռեւս անորոշ մեկնարկի տեւողության պայմաններում հնարավորություն կտա նպաստել վերականգնմանն ու կապահովի ոլորտային քաղաքականությունների ապահովման համար անհրաժեշտ հատկացումների մակարդակ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Դիտում՝ 2978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai