“Յունիբանկն” իրվաբանական անձանց առաջարկում է ավտովարկավորման նոր պայմաններ

22.04.2008 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է իրավաբանական անձանց ավտոմեքենաների պարկի## թարմացման համար վարկային նոր պայմանների մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկը” մամլո ծառայությունում, “տվյալ վարկատեսակի պայմաններն էապես առանձնանում են այլ բիզնես-վարկերի պայմաններից, առավել մատչելի են եւ համապատասխանում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ավտովարկավորման շուկայական պայմաններին”:

Նոր ավտոմեքենաների ձեռք բերման համար բիզնես-վարկերի նվազագույն կանխավճարը կազմում է 15%, վարկի տարեկան տոկոսադրույքը` 16%, իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը` 5 տարի:

Դիտում՝ 6098

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW