Միքայել Փաշայանի աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել

16.11.2020 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Միքայել Փաշայան #Էդվարդ Հովհաննիսյան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին՝ համատեղ աշխատանքի եւ անցած տարիների ընթացքում ՊԵԿ-ում իրականացված բարեփոխումների համար:

Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել համակարգում, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրած ավանդը եւ ձեռքբերումները: Միքայել Փաշայանն իր աշխատանքային գործունեության ընթացքում էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը: Նրա ջանքերով իրականացված բարեփոխումների արդյունքում` ՊԵԿ-ում ներդրվել են թվային նոր գործիքներ եւ ժամանակակից լուծումներ, ակտիվացել է կոմիտեի միջազգային գործակցությունը տարբեր երկրների գործընկերների եւ միջազգային կառույցների հետ:  

ՊԵԿ նախագահը Միքայել Փաշայանին մաղթել է շուտափույթ ապաքինում եւ հաջողություններ հետագա նախաձեռնություններում:

Ի նշան երախտագիտության՝ կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը Միքայել Փաշայանին պարգեւատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:

Նշենք, որ օրերս Միքայել Փաշայանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:
Դիտում՝ 6182

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW