Դեկտեմբերին Հայաստանում եւ Ռուսաստանում կմեկնարկի «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» փորձնական նախագիծը՝ թվային փաստաթղթի նմանօրինակը, որով կհաստատվի, որ վերջինիս կրողը հիվանդ չէ կորոնավիրուսով:Ինչպես հաղորդում է RBC-ն, այն մշակվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից:ԵԱԶԲ Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ շրջագայել ցանկացող քաղաքացին կկարողանա կորոնավիրուսի թեստ հանձնել հավաստագրված լաբորատորիայում. արդյունքը կարտացոլվի համակարգում ու բջջային հավելվածում եւ հաստատման հիմք կհանդիսանա այլ երկրում: «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում վերիֆիկացված տեղեկատվությունը չի կարող կեղծվել, քանի որ այն կգեներացվի ազգային իրավասու մարմինների կողմից ներկայացվող վստահելի լաբորատորիաների ցանկով: Կոդը կարդալիս հնարավոր կլինի տեսնել օգտատիրոջ մասին տեղեկատվությունը, որը բավարար կլինի թեստի արդյունքները հաստատելու համար:Տվյալների միասնական բազա չի ստեղծվելու, նախատեսվում է, որ հավելվածը կինտեգրվի ազգային տեղեկատվական ծառայությունների հետ եւ կօգտագործի բաշխված տվյալների բազայի ենթակառուցվածքը, ուստի տվյալների բազայի օպերատորի ընտրություն չի պահանջվի: Հավելվածի մշակողներն ակնկալում են, որ փորձարկումից հետո այն հասանելի կլինի Google Play եւ App Store խանութներում: Հետագայում դրա օգնությամբ հնարավոր կլինի հաստատել COVID-19-ից պատվաստման առկայությունը, բժշկական ապահովագրության մասին տեղեկատվությունը եւ այլն: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ տեսականորեն օգտատերերը կկարողանան ներկայացնել բջջային հավելվածում եղած արդյունքները տարբեր կազմակերպություններին՝ հյուրանոցներին, տրանսպորտային ընկերություններին եւ այլն: Սակայն թեստով հաստատված արդյունքների օգտագործման ոլորտները պետք է կարգավորի ազգային օրենսդրությունը: Tweet Դիտում՝ 7695