Արցախբանկի մասնաճյուղերն աշխատում են բնականոն ռեժիմով

11.11.2020 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ
Արցախբանկի մասնաճյուղերն աշխատում են բնականոն ռեժիմով եւ քաղաքացիներին լիարժեք մատուցում բանկային ծառայություններ, այդ թվում բանկի կողմից թողարկված բոլոր բանկային քարտերով:

«Արցախբանկի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը ուղղված է բանկի աշխատանքը խաթարելուն: Ուստի հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ չստեղծել անհիմն խուճապային իրավիճակ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել բանկի մասնաճյուղեր, ինչպես նաեւ Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 ներքին՝ 110 կամ 180 հեռախոսահամարներով»,- նշել են բանկում:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին եւ հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 3787

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW