ԵՄ-ն €35 մլն կտրամադրի Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար

09.11.2020 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #COVID-19 #դրամաշնորհ
Եվրոպական միությունն այսօր հայտնել է Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի համավարակի արձագանքմանն աջակցելու նպատակով €35,6 մլն դրամաշնորհ հատկացնելու մասին։  
 
Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք €92 մլն օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել եւ համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետեւանքները:

«Այս պատեհաժամ հատկացումը ԵՄ հետ մեր արդյունավետ համագործակցության դրսեւորումն է: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի  դիմակայունությունը»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ ասել է, որ ԵՄ-ն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը եւ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով առաջացած հրատապ հումանիտար եւ տնտեսական հետեւանքների հակազդմանը:
Դիտում՝ 2527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW