Օպերատիվ շտաբի աշխատանքներին կարելի է հետեւել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով

07.11.2020 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահրամ Պողոսյան #Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետեւել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Երեւանում եւ մարզերում ժամանակավորապես հաստատված արցախցիներն իրենց հուզող սոցիալական, իրավական եւ այլ բնույթի հարցերի ու խնդիրների մասին Շտաբին կարող են օպերատիվ կերպով տեղեկացնել նաեւ սույն սոցիալական խողովակով:


«Խնդրանքս լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հնարավորինս լուսաբանել օպերատիվ շտաբի աշխատանքները, քանի որ հազարավոր քաղաքացիներ սպասում են թեմայի վերաբերյալ յուրաքանչյուր նորության»,- նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
Դիտում՝ 2254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW