Երեւանում գործում է արցախցիների սոցիալական հարցերով զբաղվող օպերատիվ շտաբ
04.11.2020 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /





«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում եւ այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երեւանում օպերատիվ շտաբն արդեն լիարժեք իրականացնում է իր աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:
Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաեւ 81-38 կարճ հեռախոսահամարին:
Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:
Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաեւ Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին եւ ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած եւ շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»,- նշել է Արցախի նախագահը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: