Արցախցիների սոցիալական խնդիրների լուծման համար Երեւանում կձեւավորվի օպերատիվ շտաբ

21.10.2020 | 19:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշել է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես էլ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստան ժամանակավոր տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման հարցերը:

Արցախի նախագահը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է Երեւանում ձեւավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր:

«Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձեւավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար»,- ասել է նախագահը եւ ընդգծել, որ, անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Դիտում՝ 1776
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW