Մհեր Գրիգորյան. Պատրաստ ենք շարունակել գործնական քայլերը ԱՊՀ շրջանակում

06.11.2020 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #ԱՊՀ #նիստ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել գործնական քայլերը ԱՊՀ շրջանակում փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձեւավորման գործում:

ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին փոխվարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնում խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ մեր երկրում թվայնացումը, նորարարությունը եւ տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություններ են:

«Այս համատեքստում հայկական կողմը կարեւորում է մինչեւ 2030թ. ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի ընդունումն ու թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի ստորագրումը»,- նշել է փոխվարչապետը:
Դիտում՝ 4410

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW