2008 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 9%

21.04.2008 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 9%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 483 102.9 մլն դրամ:

2008 թվականի հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 168 858.5 մլն դրամ ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 0.2%-ով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 25.1%-ով` կազմելով 86 503 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 17.6%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 60 618 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 109 268 դրամ (աճը` 27.4%):

Դիտում՝ 5070
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW