Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) արդրադարձել է բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին եւ եւս մեկ անգամ ներկայացնել է հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ:Այսպես, ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի) կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի եւ չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր եւ տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։«Ողջունելի է, որ նաեւ ՀՀ առեւտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բանկերին առանց հարկային հետեւանքներ կրելու վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ եւ ընդգրկուն:Հավաստիացնում ենք, որ բանկերը առաջնորդվելով ստեղծված պայմանների հաղթահարման մարդակենտրոն մոտեցմամբ եւ նպատակ ունենալով հնարավորությունների առավելագույն չափով աջակցել մեր հայրենակիցներին՝ ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: Այս նպատակով յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում եւ կտրվեն համարժեք լուծումներ:Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով եւս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում, կտրվեն համարժեք լուծումներ:Վերոնշյալ գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հետեւել բանկերի հայտարարություններին կամ դիմել սպասարկող բանկ»,- նշել են ՀԲՄ-ում: Tweet Դիտում՝ 2185