Վարկերը ներելու դեպքում բանկերը կազատվեն այդ մասով վճարվող հարկերից
21.10.2020 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Առաջին նախագծի համաձայն, ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծումն ազատվում է հարկերից, եթե այդ ապրանքները անհատույց մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ (կամ) առողջապահության նախարարությանը։
Երկրորդ նախագծով բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստանում առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, իրենց հայեցողությամբ, ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզանձանց վարկային պարտավորությունները։
Այսպիսով՝ եթե բանկերը որոշում են ներել վարկերը, ապա պետությունը հրաժարվում է վարկ տալու հետեւանքով բանկերի կողմից վճարվող հարկերից:
Հնարավորություն է ընձեռվում առանց հարկային հետեւանքների ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաեւ նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: