«Հայաստան» հիմնադրամի տնօրենը հորդորել է զերծ մնալ շահարկումներից

28.10.2020 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #Հայկակ Արշամյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն անդրադարձել է այսօր հրապարակված նվիրատվությունների ինֆոգրաֆիկային, նշելով, որ այն տարաբնույթ ընկալումների տեղիք է տվել։

«Խնդրում եմ հաշվի առնել, որ բոլոր երկրների առումով նվիրատվությունների աննախադեպ աճ է գրանցվել։ Խոսքը մի քանի անգամ, տասնյակ անգամ ավելի գումարների եւ մասնակցայնության մասին է։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ապրանքային տեսքով որքան մեծ օգնություն է հասնում, ապա հրապարակված թվերը շատ ավելի մեծ կլինեն։ Ցանկացած շահարկում դիտարկելու եմ որպես միտումնավոր քայքայիչ գործունեություն՝ ուղղված Հայաստանին եւ Սփյուռքին։

Այս աննախադեպ համազգային դրամահավաքով միայն պետք է հպարտանալ, համախմբվել ու առաջ գնալ։ Մենք իրական գլոբալ ազգի վերածվելու ճանապարհին ենք, ցանցապետությունը պետք է կայանա բաղձալի հաղթանակին զուգընթաց»,- նշել է հիմնադրամի տնօրենը:
Դիտում՝ 2157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW