ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ սեպտեմբերին արձանագրվել է 0,2% գնանկում, նախորդ տարվա նույն ամսի 0,2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1,4%: 27.10.2020 | 11:55 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ «Չնայած 3-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ գնահատվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համավարակի նոր թափով տարածման եւ դրանից ածանցվող բարձր անորոշությունների պարագայում համաշխարհային պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր:«Նման իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, այնուհանդերձ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից երրորդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվություն, նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արձանագրվել է 7,5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ:Չնայած հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը՝ ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել։ Սեպտեմբերին, երբ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակում եղավ եւ, դրա հետ մեկտեղ, հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպն ավելացավ, ձեւավորվեց բացասական միջավայր»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 1949