Խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը նվազել են 5.6 %-ով
16.10.2020 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /


Խոշորագույն հարկատուների ցանկը 2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գրանդ Տոբակո»-ն: Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 36.22 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 10.1%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 40.28 մլրդ դրամ, և եղել է երկրորդը):
Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է: Վերջինս հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 34.87 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 3.7%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 33.62 մլրդ դրամ, զբաղեցնելով երրորդ տեղը):
Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ 31.31 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը եղել է առաջինը ցուցակում, իսկ ներկա պահին վերջինիս վճարած հարկերը նվազել են 22.9%-ով:
Ցանկում չորրորդը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է (նախորդ տարի զբաղեցրել է 5-րդ տեղը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 16.26 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.52 մլրդ դրամի փոխարեն (աճը կազմել է շուրջ 29.9%):
Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունը, որը 2020թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով, վճարել է 14.36 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 57.7%-ով, և այն 10-րդից դարձել է 5-րդը հարկատուների ցանկում :
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաև՝
- «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ 12.73 մլրդ դրամ (անկում՝ 4.8%)
- «Ֆլեշ»-ը՝ 11.95 մլրդ դրամ (աճ ՝11.2%)
- «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 10.52 մլրդ դրամ (աճ՝ 8.4%)
- «ՄՏՍ Հայաստան» -ը՝ 10.36 մլրդ դրամ (աճ՝ 55.7%)
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 9.04 մլրդ դրամ (անկում՝ 14.2%):
Աննա Այվազյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: