«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ Արցախի համար
11.10.2020 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս օրերին ընկերությունը շարունակում է աջակցել բանակին տարբեր ուղղություններով՝ բոլորի նման փորձելով հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին:
Ընկերությունում հիշեցրել են, որ ավելի վաղ ՀԷՑ-ը 50 մլն դրամ էր ուղղել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաեւ Արցախից ժամանած 75 մեր հայրենակիցներին, որոնց թվում են անչափահաս երեխաներ, կանայք ու մեծահասակներ, հյուրընկալել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում՝ հոգալով կացության բոլոր ծախսերը:
«Բոլոր հայերի նման մենք եւս անհանգստացած ենք պատերազմով։ Հայաստանից շատերն այսօր առաջնագծում են, որը շատ ոգեւորող է, մեզ միայնակ չենք զգում, պաշտպանված ենք զգում: Մեր ցանկությունը մեկն է՝ որ շուտ խաղաղություն լինի, մենք էլ գնանք մեր տուն, մեր երեխաների ու մեծերի հետ։ Անհամբեր սպասում ենք դրան, գիտենք, որ հաղթելու ենք, մեր բանակն ամենահզորն է»,- ասել է Արցախից ժամանած 7 անչափահաս երեխաների մայր Նազիկ Գրիգորյանը։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: