Բանկային համակարգի կողմից պետբյուջե վճարված հարկերը նվազել են
16.10.2020 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ investopedia.com

2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 4.34 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 19%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 20-րդից դարձել է 22-րդը:
Ամերիաբանկը 4.23 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2019թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 6.66 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 36.5%-ով, և բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 15-րդից դարձել է 24-րդը:
Նրան հաջորդում են Արմսվիսբանկը՝ 3.7 մլրդ դրամ (29-րդ տեղ, աճ՝ 62.1%), Հայբիզնեսբանկը՝ 3.55 մլրդ դրամ հարկերի ծավալով (32-րդ տեղ, անկում՝ 9.2%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը` 2020թ. երրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3.16 մլրդ դրամ հարկ (37-րդ տեղ, անկում՝ 8.3%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաև.
- Կոնվերս Բանկը՝ 3 մլրդ դրամ (41-րդ տեղ, աճ՝ 3.4%),
- Ինեկոբանկը` 2.54 մլրդ դրամ (48-րդ տեղ, անկում՝ 33%),
- Յունիբանկը` 2.27 մլրդ դրամ (52-րդ տեղ, աճ՝ 6.3%)
- Հայէկոնոմբանկը` 2.23 մլրդ դրամ (56-րդ տեղ, անկում՝ 11.2%),
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2.15 մլրդ դրամ (59-րդ տեղ, աճ՝ 38.2%),
- Արարատբանկը՝ 1.66 մլրդ դրամ (79-րդ տեղ, անկում՝ 11.8%),
- Evocabank-ը՝ 1.49 մլրդ դրամ (91-րդ տեղ, աճ՝ 16.2%),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.31 մլրդ դրամ (101-րդ տեղ, անկում՝ 26.2%),
- IDBank-ը՝ 0.96 մլրդ դրամ (134-րդ տեղ, անկում՝ 10.4%),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.64 մլրդ դրամ (194-րդ տեղ, անկում՝ 16.4%),
- Մելլաթ Բանկը՝ 0.56 մլրդ դրամ (224-րդ տեղ, անկում՝ 28.7%),
- Արցախբանկը` (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.19 մլրդ դրամ (641-րդ տեղ, աճ՝ 11.5%):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: