«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) տեղեկացնում է, որ խոշոր նվիրաբերություններին միացել է նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը (HSBC Հայաստան)՝ Հիմնադրամին նվիրաբերելով 50,000,000 դրամ:«Շնորհակալ ենք այս դժվարին պահին հայ զինվորի կողքին կանգնած լինելու համար: Յուրաքանչյուր նվիրաբերություն կարևոր է, կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- նշել են Հիմնադրամում: «Հիմնադրամն ունի մեկ առաքելություն եւ այդ առաքելությունը մեր սահմանները պաշտպանող զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին 20 տարի շարունակ փոխհատուցում կատարելն է»,- ընդգծել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Tweet Դիտում՝ 4405