Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերը՝- Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու եւ ստանալու համար զանգահարել 117 կամ 114- Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003- Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503- Մարտական գործողությունների մասնակից անձանց եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777- Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները եւ պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով- Հայաստան-Արցախ ելք-մուտքի եւ տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար զանգահարել՝ +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով- Արցախից ժամանած քաղաքացիների փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային եւ վիզաների վարչություն (ՕՎԻՐ)- Երեխաները կարող են կրթություն ստանալ ժամանակավոր կեցության վայրի ամենամոտ գտնվող դպրոցում` առանց փաստաթղթերի ներկայացման- Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երեւան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425- Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 294627 հեռախոսահամարը Tweet Դիտում՝ 1717