Ադրբեջանական բանկերի հաճախորդները կիբերհարձակումների մասին նամակներ են ստանում

13.10.2020 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #բանկեր #կիբերհարձակում
Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից Էլեկտրոնային անվտանգության ծառայությունն Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի անունից մեծաքանակ նամակների ուղարկման փաստ է արձանագրել:

Telegram-ի, WhatsApp-ի  եւ այլ կապուղիների միջոցով ուղարկվող նամակների մեջ նշվում է, որ ադրբեջանական բանկերը կիբերհարձակման են ենթարկվել եւ հետաքննության ընթացքում հաճախորդների հաշիվները ժամանակավորապես կարգելափակվեն:

Trend գործակալությունը՝ վկայակոչելով Էլեկտրոնային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ «այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ սադրիչ բնույթ է կրում»:
Դիտում՝ 5069

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW