Այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30%-ով ավելացել է

13.10.2020 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #«Արարատի գինու գործարան»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են Արարատի մարզի վերամշակող մի շարք գործարաններ՝ խաղողի մթերումների կազմակերպման եւ իրականացման գործընթացին հետեւելու նպատակով։
 
«Արարատի գինու գործարան»-ի սեփականատեր Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման ծավալը կազմում է օրական մոտ 600-850 տոննա, այս պահի դրությամբ գործարանն արդեն մթերել է շուրջ 12 800 տոննա։ Նրա կանխատեսմամբ՝ մթերումները կշարունակվեն եւս 15 օր եւ արդյուքում խաղողի մթերման ընդհանուր ծավալը գործարանում կկազմի մոտ 22-23 հազ. տոննա։

Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ չափաբաժին (քվոտա)՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից եւ առավել արդյունավետ կազմակերպել մթերումները։

Նշվել է, որ ներկայում գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանը վերակառուցվում է եւ արդիականացվում, հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել նոր սարքավորումներ՝ էլիտար գինեգործությունը եւս զարգացնելու նպատակով։

Արարատում էկոնոմիկայի նախարարն այցելել է նաեւ խաղողի վերամշակմամբ զբաղվող այլ գործարաններ, զրուցել ղեկավարների եւ խաղողագործների հետ։

Զրույցի ընթացքում բոլորն արձանագրել են, որ այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30% ավելացել է։ Այնուամենայնիվ, խաղողագործները բերքահավաքը վաղաժամ են իրականացնում եւ, հերթերը խախտելով, հավելյալ խոչընդոտներ ստեղծում խաղողի ընդունման ընթացքում։    

Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Դիտում՝ 1276
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW