Արցախի ֆիննախը ներկայացրել է նվիրատվությունների ընթացիկ ծավալը

12.10.2020 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ # ֆինանսների նախարարություն
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ «մեր հայրենակիցները աշխարհի բոլոր ծայրերից շարունակում են իրենց օժանդակությունը ցուցաբերել Արցախին»:

«Օրեցօր ընդլայնվում է նվիրատվություն կատարող անձանց ցուցակը: Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 12.10.2020թ. ժամը 09:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 879,449,262 ՀՀ դրամ, 171,635 ԱՄՆ դոլար, 66,023,852 ՌԴ ռուբլի եւ 87,986 եվրո»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ֆինանսների նախարարությունը պարբերաբար կհրապարակի նվիրաբերողների ցանկը:
Դիտում՝ 1435

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW