Վրաստանում միջազգային կարգավիճակ ունեցող ընկերությունները հարկային արտոնություններ կստանան

08.10.2020 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան # Գեորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր ասել է, որ այն ընկերությունները, որոնց միջազգային կարգավիճակ կտրամադրվի, էական հարկային արտոնություններ կստանան:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, վարչապետը նշել է, որ, առաջին հերթին, դրանք կլինեն ծովային բիզնեսի հետ կապ ունեցող ընկերությունները, ինչպես նաեւ ՏՏ ոլորտը. այս երկու ուղղությունները չափազանց կարեւոր են ինչպես համաշխարհային տնտեսության զարգացման, այնպես էլ Վրաստանի համար:  

Այդ ընկերությունները կստանան եկամտահարկի եւ շահութահարկի արտոնություններ:

Գախարիան նաեւ ասել է, որ կառավարությունը հնարավորություն է տալիս վրացական ընկերություններին ստանալ միջազգային կարգավիճակ, ինչպես նաեւ ստեղծել հարմար հարթակ Վրաստանից միջազգային ընկերությունների աշխատանքի համար:
Դիտում՝ 1626

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW