ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ օգնություն տեղափոխելիս հետեւել մաքսային ծառայողների ցուցումներին
07.10.2020 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /


«Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք եւ եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին եւ հայ զինվորին:
Ողջունելով եւ բարձր գնահատելով համայն հայության դրսեւորած հոգատարությունը, կարեւորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների եւ Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար:
Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետեւելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին»,- ասված է հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: