Ադամյան եղբայրները 55 մլն դրամ են փոխանցել Պաշտպանության բանակին

07.10.2020 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Աթենք» #«Ադամիում» #Ադամյան եղբայներ
Տեղական բիզնեսները շարունակում են աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին:

Դրամահավաքին է միացել Ադամյանների ընտանիքը: Ադամյան եղբայրներն իրենց պատկանող «Աթենք» եւ «Ադամիում» ընկերությունների կողմից 55 մլն դրամ են փոխանցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար»):

«Պաշտպանության բանակին, Հայաստանին եւ Արցախին աջակցելու նպատակով մենք պետք է ամուր պահենք թիկունքը, լինենք համախմբված եւ մեր աշխատանքով շարունակենք նպաստել երկրի ու տնտեսության զարգացմանը: Այսօր կարեւոր է բոլորիս ներդրումն ու միասնականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Դիտում՝ 6394

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW