Fitch-ը վերանայել է Հայաստանի վարկանիշը
06.10.2020 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tvzvezda.ru

Կանխատեսվում է, որ Հայաստանը կունենա տնտեսական անկում 6.2 %-ով, հատկապես, որ օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4%-ով՝ պայմանավորված ներդրումների եւ զբոսաշրջության անկմամբ, ինչպես նաեւ արգելափակման միջոցառումերով:
Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին՝ կանխատեսվում է, որ այն կավելանա եւ կկազմի ՀՆԱ-ի 7.6%-ը, նախորդ տարվա 0.8%-ի համեմատ`պայմանավորված ավելի բարձր ծախսերով:
«Վարկանիշի անկումը մեծապես պայմանավորված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով վերջին լայնածավալ ռազմական գործողություններով, որոնք ընդգրկել են ավելի շատ տարածքներ եւ ունեցել են ավելի մեծ ինտենսիվություն, քան 2016-ին: Թուրքիայից ավելի ուժեղ աջակցությունը Ադրբեջանին ավելացնում է անորոշությունը եւ մեծացնում է բացասական ռիսկը, որ հակամարտությունն այս անգամ ավելի ձգձգվող բնույթ կունենա»,- ասված է զեկույցում:
Նշվում է նաեւ, որ գործակալությունը Հայաստանի համար վարկանիշի վերանայումը պետք է իրականացներ հոկտեմբերի 2-ին, սակայն ստիպված է եղել հետաձգել այն մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով:
Այվազյան Աննա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: