Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է

06.10.2020 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Վերջին օրերին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաեւ՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին:

Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում եւ լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:

«- Խնդրում ենք՝ զգոն եղեք:

- Որեւէ մեկին թույլ չտաք նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:

- Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց պահանջեք դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:

- Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:

- Եվ հիշեք՝ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որեւէ անհատի»,- նշել են նախարարությունում:
Դիտում՝ 1076

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW