Արցախի նախագահ. Պարենամթերքի մատակարարման գործում հարցեր չպետք է առաջանան

02.10.2020 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան
Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան:

Այս մասին այսօր ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստի ժամանակ:

Նա նշել է, որ պատերազմական իրավիճակում եւ ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար:

Նախագահը հանձնարարել է բացել թեժ գիծ (+374 97 55 55 90):

Խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաեւ ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները:
Դիտում՝ 1472

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW