Հայաստանում եւ Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ եւ կարգավորումներ։Կառավարությունից հայտնում են, որ մասնավորապես՝ 1. Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու եւ ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց եւ փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի եւ Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաեւ բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ ա. Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը, կազմակերպության՝ Արցախ մեկնող քաղաքացիների անձնական տվյալները եւ անձը հաստատող փաստաթղի լուսապատճենը եւ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը եւ կցելով անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: Քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում: գ. Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով դ. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ protocol@mfa.am էլ. փոստի հասցեով ե. Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ. փոստի հասցեով 2. Հորդորում են նաեւ զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից եւ դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային եւ ոչ պարենային ապրանք եւ դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետեւաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաեւ անհրաժեշտ պարագաների ցանկը: 3. Արցախին սոցիալական եւ նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության Tweet Դիտում՝ 2292