Сбербанк Онлайн հավելվածում մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան ակնթարթորեն գումար փոխանցելու հնարավորությունը` միայն բջջային հեռախոսահամարի մուտքագրմամբ: Գումար փոխանցելու համար ընդամենն անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Переводы բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում կփոխանցվի ստացողի Telcell Wallet-ին:Օրական փոխանցվող գումարի առավելագույն չափը 50 000 ռուբլի է, փոխանցման միջնորդավճարը՝ ընդամենը 1%:Փոխանցումն իրականացվում է ռուբլիով եւ Telcell Wallet-ին հաշվանցելիս ավտոմատ փոխարկվում հայկական դրամի:«ՀՀ բոլոր քաղաքացիների համար սա հիանալի հնարավորություն է Ռուսաստանի Դաշնության մեծ հայ համայնքի իրենց հարազատներից դրամական փոխանցումներ ստանալ վարկենապես: Ռուսաստանյան խոշորագույն այս բանկի հետ մեր համագործակցությունը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերին թույլ կտա դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց սմարթֆոնում՝ առանց հեռանալու թվային ծանոթ միջավայրից: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում մեր օգտատերերին հնարավորություն տալ նաեւ գումար փոխանցել Сбербанк Онлайн հավելվածի օգտատերերին»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: Tweet Դիտում՝ 4129